14:05   04-03-2021
ԱՄՆ-ն ՀՀ-ին գումար է հատկացրել Թուրքիայի եւ Ադրբեջանի բնակիչների հետ հայերի հարաբերությունների վերականգնման համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Պետքարտուղարությունը 150 հազար դոլար կհատկացնի Վաշինգտոնի եւ Երեւանի գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար: Այս մասին նշված է դրամաշնորհի նկարագրության մեջ, որին ծանոթացել էն RT-ն: 

Փաստաթղթում հստակեցվում է, որ միջոցները նախատեսված են ծրագրերի իրականացման համար, որոնք նպաստում են երկու երկրների «փոխգործակցության զարգացմանը»:

«Բոլոր նախագծերը պետք է ունենան ամերիկյան մշակութային ասպեկտ կամ կապ որոշակի ոլորտում մասնագիտացած ամերիկյան փորձագետների, կազմակերպությունների եւ հաստատությունների հետ, ինչը կնպաստի ԱՄՆ քաղաքականության եւ տեսակետների ավելի խորը ըմբռնմանը»,- նշված է տեքստում:

Պետքարտուղարությունում կարծում են, որ դրամաշնորհների պոտենցիալ ստացողներին կարելի է ներգրավել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ընդհանուր արժեքների առաջմղման, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման աշխատանքում. ի թիվս այլոց, խոսքը վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանի բնակիչների հետ հայերի բարեկամական հարաբերությունների վերականգնմանը:

Դրանից բացի, ապագա կապալառուների գործունեությունը կարող է ուղղվել հայկական լրատվամիջոցների ներուժի, երկրում «ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության եւ օրենքի գերակայության» զարգացմանը:

Նախաձեռնության իրականացման համար, որը համակարգելու է Երեւանուն ԱՄՆ դեսպանությունը, նախատեսվում է հատկացնել 150 հազար դոլար:

2020 թվականի փետրվարին հաղորդվել էր Հայաստանում «ժողովրդավարության մշակույթի» զարգացման համար ավելի քան 640 հազար դոլար հատկացնելու ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքային հարաբերությունների բյուրոյի ծրագրերի մասին:

Loading...