15:53   04-03-2021
Գիտեի, որ գալիս եմ քաղաքական մարմին, և պատրաստ էի. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն՝ «Իմ քայլի» քվեարկության որոշման մասին
Թողնել մեկնաբանություն

Ցավում եմ, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը կատարվում է քաղաքական դրդապատճառներով, ոչ թե օբյեկտիվության չափանիշներով: Ես գիտեի, որ գալիս եմ քաղաքական մարմին, և պատրաստ էի: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:  

«Հասկանում եմ, որ տեղի են ունեցել իրադարձություներ, որոնք ունեն հետևանքներ, և պատգամավորները պետք է ինչ-որ ձևով արտահայտեին իրենց դիրքորոշումը: Չէի ակնկալում, որ այդ դիրքորոշումը պետք է արտահայտվեր իրենց քվեարկությամբ»,- նշեց թեկնածուն: 

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարությունը, Արսեն Մկրտչյանն ասաց, որ ինքը չի կարող գնահատել Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը, քանի որ քաղաքական զսպվածություն դրսևորելու պարտավորություն ունի:  

Loading...