16:37   04-03-2021
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում բանաձեւը մերժվեց Թեհրանի, ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի ջանքերի շնորհիվ. Իրան
Թողնել մեկնաբանություն

 Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդում (ԿԽ) Թեհրանի վերաբերյալ բանաձեւի նախագիծը մերժվել Է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ջանքերի շնորհիվ: Մարտի 4-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեհրանում, Վիեննայում եւ Եվրոպայի երեք երկրների (Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի – ծանոթ. խմբ.) մայրաքաղանքներում (մեր) դիվանագիտական ջանքերի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից համագործակցության շնորհիվ բանաձեւը մերժվել Է»,- մեջերում Է նրա խոսքն Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...