16:39   04-03-2021
Քոչարյան. Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից
Թողնել մեկնաբանություն

Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում: Այս մասին ուսական լրատվամիջոցների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Նա ենթադրում է, որ գեներալները չեն ուզում, որ անգամ իրենց ամենափոքր գործողությունն ընկալվի որպես ռազմական հեղաշրջման փորձ:

«Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը եւ ապահովել տնտեսության զարգացումը։ Օրինակ, նախորդ դարի 60-ական թվականների Հարավային Կորեայի դեպքը կամ էլ Եգիպտոսի` մեր օրերում կատարվածը»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ չէր ցանկանա, որ իր խոսքերն ընկալվեն որպես ինչ-որ մեկին որեւէ տեղ ներքաշելու փորձ: Իր կարծիքը, ինչպես նշեց նա, սա զուտ վերլուծական հիմնավորում է:

Loading...