17:49   05-03-2021
Պետք է խոսենք նաև տնտեսական արդարության մասին. տնտեսագետները՝ տնտեսական կապերի ապաշրջափակման մասին
Թողնել մեկնաբանություն

Տնտեսագետները կարևորում են, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում հաշվի առնվի նաև տնտեսական արդարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տնտեսագետները նման տեսակետ հայտնեցին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, նշեց, որ իհարկե, ժամանակակից աշխարհում բոլոր երկրները գնում են խոչընդոտների վերացման ճանապարհով, լավագույն օրինակը ԵՄ-ն է, որտեղ սահմաններ գոյություն չունեն, բայց Հայաստանի, տարածաշրջանի համար մի փոքր վաղ է այդ մասին խոսելը՝ նաև հաշվի առնելով տնտեսական էքսպանսիայի սպառնալիքը: «Երբ մենք խոսում ենք ազատ առևտրի մասին, ազատ տեղաշարժման մասին, պետք է խոսենք նաև տնտեսական արդարության մասին: Հիմնականում ապաշրջափակումը դեռ բխում է երկու հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի շահերից: Իսկ, թե դա որքանով է դա բխում Հայաստանի շահերից, դուք ինքներդ կարող եք դատել՝ ելնելով նրանից, որ դեռ ապաշրջափակված չէ ներքին հաղորդակցությունը: Ղարաբաղի բնակիչները` հայերը, մուտքի հնարավորություն չունեն հարևան գյուղեր, որտեղ թաղված են իրենց հարազատները, ընկերները, որտեղ հուշարձանները ոչնչացվում են»,-ասաց Մանասերյանն ու նշեց նաև Ադրբեջանի բանակի սպառնալիքի մասին, Ադրբեջանի կողմից գերիներին չվերադարձնելու մասին:

Loading...