18:06   06-03-2021
ՊԵԿ մասնագետները ՀԿ-ներին են ներկայացրել ոլորտային օրենսդրության փոփոխությունները
Թողնել մեկնաբանություն

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում և քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում 2020 թվականին կատարված փոփոխությունները, դրանից բխող համապատասխան միջոցառումները, հասարակական կազմակերպությունների հանրային հաշվետվողականությանը վերաբերող հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից:

ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը նշել է, որ հասարակական կազմակերպությունների ոլորտում բարեփոխումներն առարկայական են դարձել՝ ի շնորհիվ համատեղ քննարկումների։ Օրենսդրության փոփոխություններով պայմանավորված` ՊԵԿ նախագահի 2020թ. մայիսի 27-ի 477-Ն հրամանով հաստատվել է հաշվետվությունների լրացման և հրապարակման կարգը։ Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետի խոսքով՝ հասարակական կազմակերպությունների կողմից հաշվետվության հրապարակման պահանջի հիմքում հանրությանը նրանց գործունեության մասին իրազեկելն է։ Ղազարյանը նաև նշել է, որ շատ հասարակական կազմակերպություններ չունեն համապատասխան հարթակ ու միջոցներ հաշվետվության պատշաճ հրապարակման համար, և այս դեպքում՝ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (https://file-online.taxservice.am) անվճար  հրապարակելու հնարավորություն է տալիս։ 

Loading...