15:28   07-03-2021
Գերմանիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են Ռուսաստանից նոր սպառնալիքի մասին. ԶԼՄ-ներ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը նպատակ է հետապնդում «ապակայունացնել եւ թուլացնել ՆԱՏՕ-ն», իսկ Չինաստանը ձգտում է «ձեւավորել միջազգային կարգ՝ սեփական շահերին համապատասխան», նշված է ԳԴՀ ՊՆ ներքին փաստաթղթում, որը հրապարակել է Welt am Sonntag-ը:

Պարբերականի հաղորդմամբ՝ նախարարությունը նախազգուշացնում է աճող սպառնալիքի մասին իշխանության նկատմամբ պահանջների եւ Չինաստանի ու Ռուսաստանի նոր ռազմական հնարավորությունների պատճառով:

Փաստաթղթում նշված է, որ պաշտպանության նախարարությունը հատկապես մտահոգված է Ռուսաստանի կողմից մեծ հեռավորության «բարձր ճշտության, հիպերձայնային» հրթիռների ներդրմամբ, անհանգստություն են առաջացնում խոշոր ներդրումները «ծովից պատասխան միջուկային հարվածի ներուժի պահպանումն» ու «միջուկային ներուժի առաջնահերթ արդիականացումը»: Դրանում պնդում են, որ այսօրվա դրությամբ Մոսկվան ունի 6375 միջուկային մարտագլխիկ:

Նախարարության փորձագետները համարում են, որ ՌԴ 840 հազար զինվոր լավ վերապատրաստված է եւ կարող է արագորեն տեղաշարժվել: «Ռուսաստանի սովորական զինված ուժերն ունակ են կարճ ժամանակում որոշակի տարածքում առավելություն գրանցել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Փորձագետները թույլ կողմերին են վերագրել համաշխարհային մասշտաբով ծովում սահմանափակ հնարավորություններն ու հարվածային ԱԹՍ-ների պակասը:

Պարբերականի պնդմամբ՝ Ռուսաստանի համար զինված ուժերը «քաղաքական իշխանության գործիք են, որոնք ունեն համեմատաբար ցածր ծախսեր եւ դրանցով գեներացվում է հնարավորինս առավելագույն օգուտ», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գրում է News.am -ը:

Loading...