11:04   08-03-2021
Անգելա Մերկելի կուսակցությունից պատգամավորը կհեռանա քաղաքականությունից դիմակներ ձեռք բերելու սկանդալի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության պատգամավոր Նիկոլաս Լյոբելը կիրակի հայտարարել է, որ կհրաժարվի խորհրդարանում իր մանդատից եւ կհեռանա քաղաքականությունից, երբ պարզվել էր, որ իր ընկերությունը շահույթ է հետապնդել դիմակներ ձեռք բերելու գործարքից համավարակի սկզբում, ինչն առաջացրել էր սուր քննադատություն ընտրությունների նախօրեին, հաղորդում է Associated Press-ը:

Նիկոլաս Լյոբելը կոշտ քննադատության էր ենթարկվել իր կուսակցության անդամների եւ ընդդիմադիրների կողմից, երբ ուրբաթ պարզվել էր, որ իր գլխավորած ընկերությունը վաստակել է 250 000 եվրոյի չափով գումար դիմակներ ձեռք բերելու համար բրոքերական կոնտակտների միջոցով: Լյոբելը խոստովանել է, որ սխալ է գործել եւ հրաժարվել է խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում իր պաշտոնից:

Loading...