13:40   08-03-2021
Pfizer-ի ղեկավարը չի կարողացել մուտք գործել Իսրայել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով
Թողնել մեկնաբանություն

Pfizer դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլեն չի կարողացել մուտք գործել Իսրայել, քանի որ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, գրում է The Jerusalem Post-ը:

Բուրլեի խոսքով, նա ստացել է առաջին ներարկումը, բայց երկրորդ դեղաչափը ստանալու համար դեռ ժամանակ կա: Նա նշել է, որ ավելի վաղ չի պատվաստվել, որպեսզի դեղը հասնի «նրան, ով դրա կարիքն ավելի շատ ունի»:

Pfizer-ի ղեկավարը ստիպված է եղել մի քանի օրով հետաձգել Իսրայել նախատեսված այցը:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...