17:14   10-03-2021
Թուրքերն ադրբեջանցիներին որքան էլ որպես եղբայր են ընդունում, այնուամենայնիվ վերևից են նայում. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

«Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսը
ձեռնտու է թե Թուրքիային, թե Ադրբեջանին՝ հատկապես Հայաստանի հետ հարաբերություններում:
Ադրբեջանը Թուրքիային ընդունում է որպես մեծ եղբայր, ոչ՝ հավասարը հավասարի. ակնկալում
են եղբոր, հոր վերաբերմունք: Թուրքերն, այո, ադրբեջանցիներին որքան էլ որպես եղբայրներ
են ընդունում, այնուամենայնիվ վերևից են նայում: Թուրքիայի թուրքերը կանխակալ վերաբերմունք
ունեն բոլոր ժողովուրդների հանդեպ: «Փողը վստահություն է տալիս մարդուն». Թուրքիայի
տնտեսությունն առավել զարգացած է Թուրքմենստանի տնտեսությունից, թուրքն իրեն ավելին
է համարում թուրքմենից: Սեփական ինքնության հանդեպ կանխակալ վերաբերմունքը բացասաբար
է ազդում  թուրքերի և թյուրքական մյուս ժողովուրդների
հարաբերություններին: 

Loading...