16:00   30-03-2021
Մեր իշխանությունը կարծեք ամեն ինչ անում է, որ Բայդենը չարտասանի ցեղասպանություն բառը. «Մոդուս Վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Իշխանության թեզը, թե Թուրքիայի քաղաքականությունը
մեր նկատմամբ պայմանավորված է մեր իսկ վարած քաղաքականությամբ, սխալ է: Ինքնախաբեություն
է, թե եթե մենք լավ լինենք թուրքերի հետ, իրենք էլ մեզ հետ լավ կլինեն: Շուտով լրջագույն
փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում. շատերին թվում է, թե պետությունը, որում
հիմա ապրում ենք, ի վերուստ տրված է և անփոփոխ. բայց այս փոքր, փոքրացած կտորն էլ կորցնելու
վտանգը կա: Մեծ երկերները Հայաստանի հանդեպ չունեն ուղիղ, ուղղակի քաղաքկանություն.
այն ածանցյալ է. ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայստանի նկատմամբ փոխվում է, երբ փոխվում է ԱՄՆ_ի
վերաբերմունքը Թուրքիայի, Ռուսաստանի հանդեպ: Արդյո՞ք հնարավոր է գործոն դառնալ: Ցեղասպանության
ճանաչումը կարևոր է, բայց կանխարգելումն ավելի կարևոր է. եթե տարածաշրջանում նոր պատերազմ
լինի և  ներքաշվի Թուրքիան, մնանք առանց դաշնակցի,  վտանգը մեծ է ցեղասպանության: Միացյալ նահանգներում
բարձրաձայնած այս մտահոգությունը ընկալելի էր. իրենք ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական
պարտավորություն ունեն ցեղասպանություններ կանխարգելման հարցում: Մեր խնդիրն է մշտապես
կենսունակ պահել լծակները, որոնցով կարող ենք տարածաշրջանում դերակատարություն ուենենալ,
գործոն լինել:

Loading...