18:53   06-04-2021
Թուրքիայի հետ բարեկամանալն անհիմն օրակարգ է. փորձենք թուրք-ամերիկյան լարված հարաբերությունից օգտվել
Թողնել մեկնաբանություն

Պետությունների բարեկամ կամ թշնամի լինել-չլինելը ցանկությամբ չէ.
գործոններն են որոշում: Հայ-թուրքական հարաբերություններում գործոններից առաջինը Թուրքիայի
100-150 տարվա ազգային գաղափարն է, որը հետևողականորեն իրագործում են: Այս իշխանությանը
թվում է, թե Թուրքիան կուզենա իր սահմաններին տեսնել հզոր, զարգացած Հայաստան: Անփորձ
կառավարությանը թվում է իրենք են, որ սայլը փորձում են տեղից շարժել. իրենցից առաջ
իբրև ոչինչ չի եղել: Մշտապես օրակարգային է եղել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ
ձևավորելը, բայց ձախողվել է Թուրքիայի պատճառով: Այս իշխանությունն էլ ձախողելու է,
որովհետև առաջին հերթին թուրքերը հարաբերությունների կարգավորում չեն ուզում: Պետք
է փորձել այլ գործոններվ տարածաշրջանում դերակատարություն ստանալ. օգտվել թուրք-ամերիկյան
լարված հարաբերություններից: 

Loading...