11:02   18-03-2013
Կադիրովը ֆուտբոլային մրցավարին «վաճառված» է անվանել (տեսանյութ)
Թողնել մեկնաբանություն

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ կհասնի նրան, որպեսզի մանրամասն հետաքննվեն ռուսական Պրեմիեր Լիգայի «Թերեք» և «Ռուբին» թիմերի խաղը սպասարկած մրցավարի՝ Միխայիլ Վիլկովի կատարած գործողությունները. գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:Խաղը կայացել է Գրոզնիում և ավարտվել է 0:0 հաշվով: Խաղի ավարտից 4 րոպե առաջ «Թերեքի» ավագ Ռիզվան Ուցիևը ստացել է 2-րդ դեղին քարտը, և հեռացվել է խաղից: Դրանից անմիջապես հետո մարզադաշտում լսվել են մրցավարի «վաճառված» լինելու մասին խոսքեր:Instagram-ի իր էջում Կադիրովը ներողություն է խնդրել ասվածի համար՝ հավելելով, որ մրցավարից ներողություն չի խնդրելու:«Նա արժանի է «վաճառված» անվանը: Սա արդեն առաջին դեպքը չէ: Թող իմանա, որ Գրոզնիի «Թերեքը» կողմ է մաքուր, ոչ թե վաճառված ֆուտբոլի»,-գրել է Չեչնիայի ղեկավարը:Հայտնում է tert.am կայքը:

Loading...