10:54   10-04-2021
Ուկրաինայի իշխանություններն օրինականացրել են բժշկական կանեփի օգտագործումը
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ցուցակից բացառել կանեփի հիմքով որոշ պատրաստուկներ: Այս մասին Telegram-ալիքում հայտնել է Գերագույն ռադայի հարկային քաղաքականության կոմիտեի ղեկավար Դանիիլ Գետմանցևը:

Ըստ Ռադայի որոշման՝ «Դրոնաբինոլ», «Նաբինոլ» (սինթետիկ կանաբինոիդ) և «Նաբիքսիմոլս» (ստանդարտացված կանեփի մզվածք) հոգեմետ նյութերի շրջանառությունը թույլատրվում է միայն դեղամիջոցների տեսքով կամ այդ դեղամիջոցների արտադրության համար նախատեսված նյութերի տեսքով:

Ըստ Գետմանցևի, այս որոշման շնորհիվ հնարավոր եղավ լուծել բժշկական նպատակներով կանեփի օրինականացման հարցը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, լինելով երկրի նախագահի թեկնածու, սատարել է բժշկական նպատակներով մարիխուանայի օրինականացմանը:

Գրում է 1in.am -ը:


Loading...