10:59   10-04-2021
Կիպրոսը բանակցություններ է սկսել ռուսական պատվաստանյութ գնելու շուրջ
Թողնել մեկնաբանություն

Կիպրոսի իշխանությունները բանակցություններ են սկսել ռուսական կողմի հետ՝ COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութերի խմբաքանակ մատակարարելու հնարավորության վերաբերյալ: Հաղորդվում է, որ առաքումը կարող է իրականացվել այն բանից հետո, երբ Sputnik V- ն արտոնագիր ստանա Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից:

Երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվայի հետ բանակցությունները ընթացքի մեջ են և դրանց վերաբերյալ դրական որոշում կարող է կայացվել երկու շաբաթվա ընթացքում:

Ներկա պահին Նիկոսիան օգտագործում է Pfizer / BioNTech-ի և Moderna-ի, ինչպես նաև AstraZeneca- ի Vaxzevria պատվաստանյութերը:

Գրում է 1in.am -ը:


Loading...