11:52   19-04-2021
Ո՛չ խոսքով, ո՛չ գործով Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղ համակեցության ծրագիր չունի. «Թարմ ուղեղով»` Անժելա Էլիբեգովայի հետ
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանին հաջողվում է միջազգային հարթակներում լուծել ստեղծված խնդիրները. Նավթագազային պաշարները գործում են ի շահ։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշում է՝ թեզը, թե Արցախի հարցը փակված է, ազդեցություն է թե ներքին լսարանի վրա, թե հայ հանրությանը։ Առաջինին պիտի համոզի՝ հաղթանակով բավարարվեք, իսկ հայերին՝ մի պատրաստվեք ռևանշի։
Խոսելով այն մասին, թե արդյոք թշնամին փորձ կանի նոր հարձակման, փորձագետի խոսքով քիչ հավանական է։ Քանի դեռ ռուսական զորքը Արցախում է Ադրբեջանը դժվար թե նման քայլի գնա։ Միակ տարբերակը այն է, որ պատերազմի մեջ ներգրավվի ամբողջ տարածաշրջանը։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ճնշումների և սադրանքների փորձերը չեն դադարելու։ Էլիբեգովան շեշտում է՝ ամեն դեպքում Մինսկի խմբի համանախագահները պիտի Ադրբեջանին պարտադրեն նստել բանակցային սեղանի շուրջ։

Loading...