09:49   20-04-2021
Ռուս մասնագետների պնդմամբ՝ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումների արդյունավետությունը 97.6 տոկոս է
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստված 3.8 մլն ռուսաստանցու տվյալների վերլուծության արդյունքներով՝  «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97.6 տոկոս:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը և «Գամալեա» ազգային գիտահետազոտական կենտրոնը հայտնել են, որ այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան այն տվյալները, որոնք հրապարակվել են The Lancet բժշկական ամսագրի (91.6 տոկոս) կողմից:

«ՌԴ առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի 97.6 տոկոս արդյունավետության մասին: Ուսումնասիրությունն իրականացվել է կորոնավիրուսով հիվանդացության վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքներով այն ռուսաստանցիների շրջանում, որոնք պատվաստվել են դեղամիջոցի երկու բաղադրիչով»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Սպուտնիկ-V» պատվաստանյութը գրանցված է 3 մլրդ բնակչություն ունեցող 60 երկրում։ Ապրիլի 8-ին Հայաստան է ներկրվել տվյալ պատվաստանյութի 15 հազար դեղաչափ՝ 7 հազար 500 անձի համար:

Գրում է 1in.am -ը:

Loading...