09:56   20-04-2021
Բայդենը պետք է հարաբերություններ հաստատի ՌԴ-ի հետ՝ նրան դեպի Չինաստան մղելու փոխարեն․ Թրամփ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը պետք է հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ՝ նրան Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցության մղելու փոխարեն։ Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News-ի եթերում։

Թրամփը նշել է, որ ներկայում Ռուսաստանն ու Չինաստանը միասին ուժ են հավաքում։

Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտնել է, որ ամենայն լրջությամբ է դիտարկում 2024 թվականի նախագահական ընտրապայքարին մասնակցելու հնարավորությունը։ Նա նշել է, որ վերջին ընտրությունների արդյունքներով՝ ստանալով ավելի քան 75 մլն ամերիկացու ձայն, կարող է ասել աջակցության՝ պահպանվող բարձր մակարդակի մասին։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...