09:58   20-04-2021
Կերչի նեղուցի արգելափակման Ռուսաստանի պլաններն անհանգստացրել են ԱՄՆ-ին
Թողնել մեկնաբանություն

Վաշինգտոնը խորը մտահոգություն է հայտնել՝ կապված Սև ծովի ռուսական տարածքային ջրերում օտարերկրյան ռազմանավերի և այլ նավերի երթևեկությունը դադարեցնելու Մոսկվայի պլանների հետ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ նման գործողությունները համարում են «չհրահրված էսկալացիայի օրինակ՝ Ուկրաինայում իրադրության խաթարման և ապակայունացման նպատակով Մոսկվայի շարունակական արշավի շրջանակում»։

Նշվում է, որ իրադարձությունների նման զարգացումն ԱՄՆ-ի մոտ առանձնահատուկ անհանգստություն է առաջացրել Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության աճի վերաբերյալ տեղեկությունների ֆոնին։

Ապրիլի 16-ին ՌԴ ՊՆ նավիգացիայի և օվկիանոսագրության վարչությունից հայտնել էին, որ մինչև հոկտեմբերի 31-ը Սև ծովի ջրատարածքի որոշ շրջաններ փակ կլինեն օտարերկրյա ռազմանավերի և պետական այլ նավերի համար։ Դրա հետ կապված՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը բողոք էր արտահայտել՝ անվանելով այդ քայլը միջազգային իրավունքի նորմի խախտում։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...