10:00   20-04-2021
Վաղը Շառլ Միշելը կժամանի Վրաստան
Թողնել մեկնաբանություն

Եվրոպական խորհրդի նախագահը կժամանի Վրաստան, ասել է Շառլ Միշելը՝ Օրբելիանիների պալատում առցանց միացման ժամանակ:

«Ինձ համար պատիվ է հայտնել, որ կժամանեմ Վրաստան, որպեսզի հանդիպեմ ձեզանից յուրաքանչյուրի հետ` իմ հարգանքը հայտնելու և ձեզ հետ քննարկելու, թե ինչպես ենք միասին ձեռնարկելու հաջորդ քայլերը՝ Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ամրապնդման համար: Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը», – 1tv-ge-ի փոխանցմամբ՝ ասաց Շառլ Միշելը:

Օրբելիանիների պալատում ստորագրվեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ներկայացված «Վրաստանի ապագա ուղին» փաստաթուղթը:

Loading...