10:20   20-04-2021
Վրաստանի վարչապետը համաձայնագրի ընդունումն անվանել է քայլ դեպի ժողովրդավարություն
Թողնել մեկնաբանություն

Քաղաքական ժգնաժամից դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, որը երեկ ստորագրվել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմության միջև, կարևոր քայլ է ժողովրդավարության ամրապնդման ուղու վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այսօր մենք կարևորագույն քայլ կատարեցիք ժողովրդավարության ամրապնդման ուղու վրա։ Դա Վրաստանի հաղթանակն է»,-ասել է նա՝ երախտագիտություն հայտնելով միջնորդներին։

Կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել նաև վրացի ժողովրդին, որը համբերությամբ սպասել է բանակցային գործընթացի ավարտին։ Վարչապետի խոսքով՝ ներկայում քաղաքական բոլոր դերակատարները պետք է ողջ ջանքերն ուղղեն երկրի առջև ծառացած մարտահրավերին արձագանքելուն։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...