10:22   20-04-2021
6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ
Թողնել մեկնաբանություն

 Ապրիլի 20-ին 6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Ինդոնեզիայի Սիբոլգա քաղաքից (Հյուսիսային Սումատրայի նահանգ), որի բնակչությունը շուրջ 80 հազար Է, 304 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք: Երկրաշարժի օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...