12:00   20-04-2021
Ընտրությունների 2-րդ փուլը անխուսափելի է. չլինի դա, կլինի դեստաբիլիզացիա. «Թարմ ուղեղով»` Անդրիաս Ղուկասյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Արտահերթ ընտրությունների նախաշեմին շատ հարցեր մնացել են անպատասխան։ Օրենսդրական խոստացված փոփոխությունները իրագործված չեն։ Խաղի կանոնները խաղացողների համար՝ դեռևս ոչ հստակ։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով նման ոչ հստակ մթնոլորտը խնդիրներ է առաջացնում ազնիվ գործող քաղաքական ուժերի համար։
Ղուկասյանը նշում է, որ գործող իշխանությունը մայրաքաղաքում այս պահին որաշակիորեն զիջել է դիրքերը։ Նրանց սատարողները հիմնականում մարզի բնակիչներ են։ Սա է պատճառը, թե ինչու են ձևավորվում քաղաքական նոր ուժեր։ Սա քայլ է՝ արհեստականորեն փակել այդ ձայների բացը։
Քաղաքագետի պնդմամբ այս արտահերթը, անխուսափելիորեն, պիտի ունենա երկորդ փուլ։ Սցենարը, եթե չիրագործվի, գործ կունենանք դեստաբիլիզացիայի հետ։

Loading...