12:48   20-04-2021
Հայկական պատվիրակությունը Եվրանեսթ ԽՎ-ում կբարձրացնի Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը
Թողնել մեկնաբանություն

 Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում հայկական պատվիրակության անդամները կբարձրացնեն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդամբ՝ այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Արման Եղոյանը:

Եղոյանը նախ հիշեցրեց, որ քվեարկութամբ ԵԽԽՎ լիագումար նիստերի օրակարգ է մտել հայ ռազմագերիների հարցի քննարկումը: «Այսօր ունենք նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստ՝ առցանց ձևաչափով: Երեկ հանձնաժողովի ձևաչափով  հայկական պատվիրակությունը ևս մեկ անգամ բարձրացրել է այդ հարցը և ոչ միայն այդ հարցը: Այսօր լիագումար նիստի առցանց ձևաչափով այն ևս կդառնա քննարկման առարկա»,- ասաց պատգամավորը:

Loading...