12:49   20-04-2021
Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Թողնել մեկնաբանություն

Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի ապրիլի 19-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 70 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրվա դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 21 սանտիմետրով։ 2021 թվականի հունվարի 9-ից  մինչեւ ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 50 միլիոն 902 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում։

Loading...