12:50   20-04-2021
ԱՀԿ-ի ղեկավարը հնարավոր Է համարել առաջիկա ամիսներին համավարակը հսկողության տակ վերցնելը
Թողնել մեկնաբանություն

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում Է, որ արդեն մոտ ապագայում կհաջողվի զսպել COVID-19 կորոնավիրուսի համավարակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք գործիքներ ունենք այդ համավարակը վերահսկողության տակ առնել մի քանի ամսվա ընթացքում, եթե մենք դրանք կիրառենք հետեւողականորեն եւ հավասարակշռված»,-ճեպազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի ղեկավարը: Միեւնույն ժամանակ նա անհանգստություն Է հայտնել ամբողջ աշխարհում 25-59 տարեկան անձանց շրջանում COVID-19-ի տարածման տեմպերի առնչությամբ:

ԱՀԿ-ի առաջատար համաճարակաբան բժիշկ Մարիա վան Կերկխովը նշել Է կորոնավիրուսով վարակվածների թվի աճն այն բոլոր տարիքային խմբերում, որոնցում ավելի վաղ բարձր ցուցանիշներ չեն դիտվել: Նրա խոսքով, առանձին երկրներում փոխվում են այն տարիքային խմբերի սահմանները, որոնք առավել շատ են ենթակա կորոնավիրուսով վարակման: Նա կարծում Է, որ դրա պատճառը դարձել են սոցիալական շփումները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...