12:52   20-04-2021
Երևանի ավագանին նոր անդամ ունի
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Նիստին ներկա է ավագանու 38 անդամ: 

Մինչ օրակարգին անդրադառնալը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: 

Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական, հաջորդ թեկնածու Աննա Պապյանին: 

Աննա Պապյանը չէր ներկայացել ավագանու նիստին: 

«Շնորհավորում ենք Աննա Պապյանին, համենայն դեպս»,- ասաց Մարությանը:

Loading...