12:54   20-04-2021
Լիբանանը փլուզման եզրին է. վարչապետ Հասան Դիաբ
Թողնել մեկնաբանություն

Լիբանանը հայտնվել է փլուզման եզրին՝ հայտարարել է արաբական երկրի վարչապետ Հասան Դիաբը՝ օգնություն խնդրելով տարածաշրջանային երկրներից: Այս մասին տեղեկանում ենք Mehr գործակալությունից:

«Լիբանանը հայտնվել է լիակատար փլուզման եզրին երկրում տասնամյակներ շարունակվող կուռուպցիայի և այն քաղաքականության պատճառով, որը խրախուսում էր ռանտյե տնտեսությունը արտադրական տնտեսության հաշվին»,- հայտարարել է Հասան Դիաբը:

Լիբանանի վարչապետի հավաստմամբ՝ երկիրը վտանգի մեջ է և այլևս չի կարող իրավիճակից դուրս գալ առանց փրկօղակի:

Loading...