14:32   20-04-2021
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանին դիմավորել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։

Նախագահը մոմ է վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների և կամավորականների հիշատակին։


Loading...