14:34   20-04-2021
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գերեզման: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործչի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին:


Loading...