14:39   20-04-2021
Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է Պաշտոնաթող դատավորների միության անդամներին
Թողնել մեկնաբանություն

Այսօր՝ ապրիլի 20-ին, «Հայաստանի վետերան դատավորների միության» ներկայացուցիչներին հյուրընկալել են Բարձրագույն դատական խորհրդում: Պաշտոնաթող դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Քննարկվել են պաշտոնաթող դատավորների սոցիալական երաշխիքներին վերաբերող առկա խնդիրները, մասնավորապես՝ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրավական աջակցության հնարավորությունները:

Loading...