14:41   20-04-2021
Անկարայում Հունաստանի ու Ֆրանսիայի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում Հունաստանի ու Ֆրանսիայի դեսպանները կանչվել են արտգործնախարարություն, որտեղ նրանց բողոքի նոտա է հղվել, հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական կողմի հայտարարության՝ պատճառն այն է, որ ապրիլի 15-ին Հունաստանի ռազմածովային ուժերին պատկանող «Elli» ռազմանավը ֆրանսիական «L’Atalante» գիտահետազոտական նավի հետ Արևելյան Միջերկրածովում սահման են խախտել և մուտք գործել Թուրքիայի մայրցամաքային ծանծաղուտ (շելֆ):

Թուրքիայի արտգործնախարարություն կանչված հույն և ֆրանսիացի դիվանագետները խստորեն զգուշացվել են միջադեպի կապակցությամբ։ Նրանց հստակ փոխանցվել է այն զգուշացումը, որ կրկնության դեպքում Թուրքիայի զինված ուժերը իրենց իրավունք կվերապահեն պատասխան գործողություններ իրականացնել:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ դիվանագետներին ԱԳՆ կանչելուց հետո, սակայն, այդ նավերը չեն շտապել լքել իրենց մուտք գործած գոտին: Ֆրանսիական ու հունական նավերը հեռացել են միայն այն բանից հետո, երբ մոտեցել է թուրքական ռազմանավ և զգուշացումներ հնչեցրել։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...