16:17   21-04-2021
Հայաստանը քայքայված է, Սփյուռքը բիզնեսով տարված, ազգային նպատակներ չունենք. գուցե պետականություն մեզ պետք չէ
Թողնել մեկնաբանություն

100 տարի առաջ երիտթուրքերն եկան իշխանության՝
արտաքուստ փոխված, տարբերվող հագուստով ու կրթությամբ, ներկայացան նոր թուրքեր, հայերը
հավատացին այդ  «նոր» թուրքերին. հետևանքը ցեղասպանությունն
էր: Այսօրվա թուրքը ջանք չի գործադրում ուրիշը երևալու, ինչի հաշվին է մեր իշխանությունը
խաղաղ համակեցություն քարոզում: Ցեղասպանությունից հետո թուրքը չքնեց, ոսկերչական աշխատանք
տարավ և վերջին պատերազմը Թուրքիայի 100 տարի առաջվա քաղաքականության շարունակությունն
էր: Մենք անգամ 5 տարվա ռազմավարություն չունենք. միայն արձագանքում ենք, վիրավորվում,
հետո շարունակում կենաց խմելով ապրել: Ցեղասպանության ճանաչմանն ուղղված տարիների ռեսուրսները
եթե ուղղեինք լավագույն համալսարաններում ուսանողներ ունենալուն, եթե ամեն տարի ԱՄՆ
բուհերի 100 ուսանողից 5-ն էլ ներգրավվեր ԱՄՆ քաղաքականությունում, մենք այսօր խնդիր
չէինք ունենա այս կամ այն նախագահից ցեղասպանություն բառ լսելու: 

Loading...