11:49   22-04-2021
Արցախի հարցում ռուս-թուրքական ձևաչափը գործում է ավելի ակտիվ, քան Մինսկի խումբը. «Թարմ ուղեղով»` Հակոբ Բադալյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Նախընտրական զարգացումները մոտ են հանգուցալուծման։ Չնայած նախընտրական տրամադրություն կար դեռևս պատերազմի ավարտից անմիջապես հետո, բայց այժմ հստակությունն ակնհայտ է։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը "Թարմ ուղեղով" հաղորդմանը նշեց, որ անցնող և գալիք ամիսներում մեծ տարբերություն չի լինի։ Չի կարելի ասել, թե սա կտանի լարման նվազեցման։
Սրան զուգահեռ ռազմական դաշնակից Ռուսաստանը նոր ճակատում բախման եզրին է։ Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ բայցահայտ ռազմական գործողություններ ռուս֊ուկրաինական սահմանին չեն լինի. Նման մասշտաբի պատերազմը ՌԴ֊ի համար անկախ արդյունքից կունենա վատ հետևանքներ։ Պետք է ընդունել այն փաստը նաև, որ նրանց շուրջ ցանկացած զարգացում պրոյեկտվելու է Հարավային Կովկասում։
Բադալյանը ընդգծում է, որ կարծես Ռուսաստանը սկսում է համակերպվել Թուրքիայի հետ «աշխատելուն»։

Loading...