12:01   23-04-2021
Ընդդիմությունում չեղավ կոնսենսուս, որով հնարավոր էր հեռացնել այս իշխանությանը. «Թարմ ուղեղով»` Կարեն Քոչարյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում այսօր ցանկացած սցենար կանխատեսելի է։ Հարց է՝արդյոք ընտրությունները իսկապես կկայանան։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշում է՝ այս իշխանության կողմից սպասելի է ամեն բան, 100% վստահություն չպետք է ունենալ որևէ հարցում։ Այսօր Հայաստանը ամբողջապես քաոսային իրավիճակում է՝ սկսած անվտանգությունից վերջացրած տնտեսությունով։ Երկրում ատելության քամին պտտվում է անձերի շուրջ։ Համատարած անհանդուրժողականություն է. ընտրությունով վերջնական լուծում չի լինելու։
Ամեն բան ոտնահարած և տապալած իշխանությունը քանի դեռ պաշտոնավարում է՝ ոչ մի հարց հանգուցալուծման չի հասնի ի նպաստ մեզ, այդ թվում և գերիների վերադարձի հարցը։

Loading...