11:53   26-04-2021
Արշավ Ցանցային պետության կողմից. Ցեղասպանության ժխտումը պիտի քրեականացվի. «Թարմ ուղեղով»՝ Վահրամ Այվազյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Պատերազմից անմիջապես հետո ստեղծված Ցանցային պետության նպատակն է համախմբել Հայաստանն ու Սփյուռքը։ Համահիմնադիր Վահրամ Այվազյանը Ցեղասպանության 106֊րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է նոր արշավ՝ քրեականացնել ցեղասպանության ժխտումը։ 12 կետերից բաղկացած փաստաթղթերը ուղարկվել են աշխարհի խոշորագույն պետություններին, նաև Թուրքիա։ Պետք է սպասել արդյունքներին։ Վահրամ Այվազյանը այն կարծիքին է, որ Հայաստանը խուսափողական մոտեցում է ունեցել ճանաչման հարցում։ Փոխանակ պահանջատեր լինելուն՝ աղերսում էինք ճանաչում մեծ ու փոքր պետություններից։ Հստակ պետք է արձանագրել՝ Թուրքիայի հիմքերը դրվել են ստի և կեղծիքի վրա։ Ցեղասպանությունը համամարդկային աղետ է. արշավը, որի նպատակն է Ցեղասպանության ժխտումը քրեականացնել՝ «աշխատելու» է համաշխարհային մակարդակով։

Loading...