11:51   27-04-2021
Արտահերթ ընտրություններ. Սառը պատերազմ երկրում. «Թարմ ուղեղով»` Արմեն Հովհաննիսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Սյունիքում եղավ այն, ինչ պիտի լիներ։ Անկախ գծված քաղաքական սցենարներից՝ սյունեցիները կարող են լինել պահանջատեր։ Քաղաքական վերլուծաբան Արեմն Հովհաննիսյանը նշում է՝ չի կարելի հանդուրժել սեփական անվտանգությունը թշնամուն հանձնելը:
Պետք է արձանագրել՝ գալիք ընտրություններում Փաշինյանի ոչ հաղթանակով, ոչ պարտությամբ լուծում չի լինելու։ Սյունիքի ընտրողները ընդամենը 6֊7% են կազմում։ Սա իշխանության համար որոշիչ չէ, հակառակ դեպքում նրբանկատությունը ակնհայտ կլիներ։ Փորձագետի խոսքով այս ընտրությունները վատ ավարտ են ունենալու։ Երկու ուժերի հաղթանակն էլ երկիրը կրկնակի խորությամբ անդունդ կտանի։
Սա գիտի նաև ԱՄՆ֊ն, պատճառը դա է, որ գերտերությունը հույսեր չի կապում իշխանությունների հետ։ Միացյալ նահանգները գործում է սեփական շահով:

Loading...