11:51   28-04-2021
ԱՄՆ՝ Ցեղասպանության ճանաչումը կարևոր գործընթացի սկիզբ է. դադար չպետք է լինի. «Թարմ ուղեղով»՝ Սուրեն Սարգսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Բայդենի ելույթի ուղերձը՝ Միացյալ Նահանգները ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Ուղիղ ակնարկ Թուրքիային՝ ոչինչ անհատույց չի մնում։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով թիվ մեկ գերտերության կողմից ճանաչումը քաղաքական նախադեպ էր։ Հայաստանր համար այսօր բացվել են բոլոր դարպասները միջազգային հանրության հետ նոր որակի հարաբերությունների համար։
Չնայած Թուրքիան չի ընդունում իր մեղքը՝ Հայաստանը չպիտի ընկրկի: Փորձագետը կարծում է՝ անդադար ու համառ աշխատանքը կարող է անգամ տանել նրանց կողմից ընդունման։
Բայդենի ելույթի տեքստը բացառիկ էր։ Ենթատեքստերը շատ էին՝ Կոստանդնուպոլսի հիշատակումից մինչև ցեղասպանություն բառը երկու անգամ կիրառելը։
Ճնշումը, որ ուղղված է Էրդողանի դեմ, նաև կաշխատի հենց Թուրքիայի ներսում։ Ընդիմադիր ուժերը դժգոհ են. Երկար տարիներ լոբբիստական աշխատանքը տապալվեց։ ԱՄՆ֊ն այլևս ճանաչել է ցեղասպանությունը։

Loading...