14:32   03-05-2021
Մեդիադաշտի քողարկված վտանգները խիստ վնասակար են. պետական հոգածություն է պետք
Թողնել մեկնաբանություն

Մամուլի ազատության օրվան ընդառաջ Լրատվական ռադիոյի եթերում Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի և Մեդիամաքս լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի հետ քննարկվել են լրատվադաշտի խնդիրները: Կեղծ լուրերը տարածվում են շատ արագ, դառնում մանիպուլյացիոն գործիք: Հատկապես Կորոնավիրուսային համավարակը, երկրում Ճգնաժամային իրավիճակները նպաստում են նման լուրերի տարածմանը:
Ինչպե՞ս է կեղծ լուրը վնասում հանրությանը և ինչպես պիտի տարբերակել այն: Պետական մակարդակով երբեք նման լուրերի հոսքին ուշադրություն չի դարձվել, ինչի հետևանքով էլ խնդիրներն արդեն արմատավորված են:
Մեդիամաքսի գլխավոր խմբագիրը նշում է, որ իրենց լրատվամիջոցը փաստերի ստուգումը իրականացնում է հատուկ ընթացակարգով, որը հենց մեդիամաքսը մշակել է իր աշխատողների համար: Առավելապես պետք է օգտվել պաշտոնական աղբյուրներից. սա պարզ, արդյունավետ բանաձև է բոլորի համար:

Loading...