11:57   04-05-2021
Վիրավոր զինվորներին վերադարձնելու ենք լիարժեք կյանք. «Թարմ ուղեղով»` Հայկուհի Մինասյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն արդեն ունի առանձին պրոթեզավորման բաժանմունք։ Մինչ այդ վերականգնողական բուժումը իրականացվում էր այլ բաժանմունքում։ Պատերազմից հետո, ըստ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի, նման բաժանմունքի կարևորությունն էլ ավելի ընդգծվեց։ Սարքավորումների ձեռքբերումը ֆինանսկան մեծ ծախսեր էր ենթադրում. ի վերջո բարերարների աջակցությամբ հաջողեցինք: Հայաստան համահայկական հիմնադրամը ևս անմասն չի մնացել գործընթացից։ Մասնագետների հարցում խնդիրը եղել է ավելի բարդ. կա տեխնիկային ավելի լավ տիրապետող մասնագետների կարիք։ Հայկուհի Մինասյանը նշում է՝ պիտի լինի գիտակցում՝ զինհաշմանդամությունը թերություն չէ. տարանջատումներ, խտրական վերաբերմունք չպիտի լինեն։

Loading...