16:09   05-05-2021
Ռուս-թուրքական մերձեցումը թվացյալ է, խաբուսիկ. հատկապես թուրքը ռուսի նկատմամբ թշնամացած է
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի բնական թշնամիները՝ հույներ,
հայեր, վտանգավոր չեն համարվում, որովհետև փոքր պատառ են: Ռուս-թուրքական հարաբերությունների
ջերմացումը խաբուսիկ է. հատկապես թուրքը ռուսի նկատմամբ թշնամացած է: Ռուսաստանի համար
էլ թեև գլխավոր հակառակորդը ԱՄՆ-ն է, բայց պակաս վտանգավոր չի քթի տակ ծավալվող Թուրքիան:  Եթե պատմությունը մակերեսորեն դիտարկենք, ապա կասենք,
որ 20-ականներն էին ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման գագաթնակետը. բոլշևիկների
և քեմալականների շահերը համընկնում էին, սակայն խորքային դիտարկմամբ հակասություններ
կային. թուրքի կողմից բոլոր բարեկամությունները կեղծ են, եսասիրական, շահադիտական:
Նմանապես սխալ է ասել, թե հիմա թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմական մինիմումին
են. այո, վայրիվերումներով են, բայց երբեք չեն խզվի, որովհետև խիստ պայմանավորված են
մեկը մյուսով: 

Loading...