13:18   06-05-2021
Առանց հայկական զորքի լիարժեք անվտանգություն Արցախում հնարավոր չէ. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

Անվտանգությունից մինչև տնտեսություն. Արցախում ոլորտային բոլոր հարցերում էական է Հայաստանի ուղղակի, ուղիղ ներգրավվածությունը։ Անկախ նրանից, որ ռուսական խաղաղապահ զորքը Արցախում է, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի խոսքով, առանց Հայաստանից ուղարկված զորքի հնարավոր չէ լիարժեք անվտանգություն ապահովել: 2020թ.-ի պատերազմից հետո առաջընթաց որևէ հարցում չկա։ Պիտի մշակել Հայաստան֊Արցախ հատուկ հայեցակարգ՝ խնդիրներին ավելի արդյունավետ լուծումներ տալու համար: Առաջնային է արցախցուն օգնել մնալ իր տանը։ Տիգրան Աբրահամյանը նշում է՝ անվտանգության երաշխիքները ամենակարևորն են, որ կօգնեն Արցախը չհայաթափվի։

Loading...