11:53   11-05-2021
Պահանջատեր, հայրենատեր լինենք, որ ժամանակ հետո սերունդները չամաչեն մեր փոխարեն. «Թարմ ուղեղով»՝ Ռուբեն Բաբայանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի խնդիրը՝ վերականգնել սուվերենությունը։ Քաղաքական դաշտում կա՞ այդ ուղղությամբ պայքար՝ հարց է։ Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի պնդմամբ քաղաքական ուժերի գործը մնացել է միմյանց վիրավորելն ու ցեխ շպրտելը։ Պատճառը մեկն է. վախը հարցերին նայել խորությամբ և բաց ճակատով խոսել դրանց մասին։
Հայության հետ պարտավոր են խոսել, բանավիճել։ Դրա կարիքը կա առավել քան երբևէ։
Բաբայանը նշում է՝ մեր ուղղությունը պիտի լինի այն կողմ, որտեղ մեզ «կառաջարկեն» հայրենիք վերականգնելու ծրագիր։ Այդ ծրագրի հիմքում էլ՝ մարդու կյանքը որպես մեծագույն արժեք։

Loading...