15:18   15-05-2021
Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին
Թողնել մեկնաբանություն

Հանրապետության հրապարակում վերականգնվում է երաժշտական շատրվանների ջրային համակարգը, իրականացվում են ստորգետնյա աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այդ աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի ծրագրով: Բացի դրանից, այդ գործընթացից հետո քանդված հատվածը կրկին պետք է սալիկապատվի: Այդ տարածքի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին»,- նշեց Կարապետյանը:

2021 թվականին Հանրապետության հրապարակի շատրվանների երաժշտական ծրագիրը վերանայվել է:

Loading...