14:39   19-05-2021
Գյումրին միացել է «Թանգարանային գիշեր» միջոցառմանը
Թողնել մեկնաբանություն

Տևական դադարից հետո Գյումրիում գործող թանգարանները կրկին մարդաշատ էին: Մայիսի 18-ին մեկտեղվել էին «Թանգարանների միջազգային օր» ու «Թանգարանային գիշեր» միջոցառումները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Գյումրու թանգարանների այցելուները ոչ միայն գյումրեցիներն էին, այլ նաև քաղաք այցելած հյուրերը:

Քաղաքում միջոցառումների շրջանակում ամենամարդաշատը Վարպետաց փողոցն էր, որտեղ գտնվում են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները և Մհեր Մկրտչյանի թանգարանը: «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում թանգարանների տնօրենները նշեցին, որ այս միասնական միջոցառմանը թանգարանները կարող են ունենալ այնքան այցելու, որքան սովորական օրերի մեկ ամսվա ընթացքում: Ավելին, սա դարձել է ընտանեկան տոն. թանգարան այցելում են ընտանիքներով, ինչը շատ կարևոր է:

Loading...