18:15   19-05-2021
Եթե ի զորու չենք մեր սահմանները պահել, պատրաստ լինենք տարբեր ուժերի կողմից մասնատվելուն
Թողնել մեկնաբանություն

Պաշտպանում էինք Արցախը, պաշտպանված
էր Սյունիքը, Գեղարքունիքը, հանձնեցինք Արցախը, հետևանքը տեսնում ենք պատերազմից հետո,
այս օրերին՝ հատկապես: Եթե հրաժարվենք Սյունիքը պահելուց, թուրքին կդիմավորենք Երևանում:
Պատերազմից, թշնամուց փախչել չի կարելի, կամ պետք է ճակատ տալ, կամ ընդունել, որ մեր
հայրենիքում ապրելու հող չունենք: Մեզ ասում էին, թե փոքր երկիր ենք, գերտերություններին
հետաքրքիր չենք, հիմա գոնե հասկանու՞մ ենք, որ Սյունիքի համար աշխարհաքաղաքական մոտիվացիա
ու շահեր կան. Մենք մեր տան բանալին հանձնեցիք, հիմա տարբեր ուժեր պայքարում են այդ
բանալու համար: Եթե ի զորու չենք մեր սահմանները պահել, պատրաստ լինենք մասնատման:

Loading...