18:21   21-05-2021
Ինչպե՞ս կրկնապատկել բիզնեսը. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

«Գործարար մտագրոհ» հաղորդաշարի առաջին թողարկման թեման բիզնեսի կրկնապատկումն է: Ակնհայտ է՝ տնտեսության անհրաժեշտ աճը ապահովում են հենց բիզնեսները: Բիզնեսփորձագետ Նարեկ Ալեքսանյանը բիզնեսի կրկնապատկման լուծում տեսնում է արտահանումը: Այսօր, ըստ բիզնեսփորձագետի, ստեղծված են լավագույն պայմանները արտահանելու հենց ծառայությունը, մարդկային միտքը: Առանց լրացուցիչ ռեսուրսներ վատնելու հնարավոր է հաշվապահականից մինչև օպերատորական ծառայություն արտահանել: Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանն էլ նշում է, որ կրկնապատկման լավագույն ուղիներից է ներքին մենեջմենթի և արտաքին չափորոշիչների փոխկապակցվածությունը: Թիմի ընտրություն, նպատակների առաջադրում. սրանք են անկյունաքարը բիզնեսում:

Loading...