15:00   24-05-2021
Բաքվում «Գյանջայի գործով» ձերբակալվածների հարազատները բողոքի գործողություն են անցկացրել
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 24-ին Ադրբեջանում «Գյանջայի գործով» ձերբակալվածների հարազատները բողոքի գործողություն են անցկացրել նախագահի աշխատակազմի դիմաց: 
 
Ցուցարարները բարձրացրել են ձերբակալվածների լուսանկարներն ու պահանջել վերջ տալ պատվերով դատավարություններին՝ վանկարկելով «արդարություն» և «Գյանջայի գործով ձերբակալվածներին ազատություն» կարգախոսները: 
 
Հարազատները պնդել են, որ «Գյանջայի գործով»  ձերբակալվածները Գյանջայի նախկին քաղաքապետ Էլմար Վելիևի քաղաքական խաղերի զոհն են դարձել և հիմա  բանտերում խոշտանգումների են ենթարկում: 
 
Ոստիկանությունը միջամտել և հեռացրել է ցուցարարներին: Ջերբակալվածներ չկան: 
 
2018թ. հուլիսի 3-ին Գյանջայում քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձից հետո քաղաքում բողոքի գործողությունների և ոստիկանության հետ բախումների հետևանքով 2 ոստիկան էր մահացել, ինչից հետո սկսվել էին զանգվածային ձերբակալություններ: 

Loading...