17:17   24-05-2021
ՄԱԳԱՏԷ-ն եւ Իրանը մինչեւ հունիսի 24-ը երկարաձգել են միջուկային օբյեկտներում մոնիտորինգի համաձայնագիրը
Թողնել մեկնաբանություն

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) եւ Իրանը պայմանավորվել են մինչեւ հունիսի 24-ը երկարաձգել երկրի միջուկային օբյեկտներում մոնիտորինգի ժամանակավոր տեխնիկական համաձայնագիրը, որն ավարտվել էր մայիսի 23-ին: Այս մասին երկուշաբթի  հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով` ինքը երկար խորհրդակցություններ է անցկացրել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ, որի արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ:

«Մենք նախ պայմանավորվեցինք, որ Թեհրանի տարբեր օբյեկտներից տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկատվությունը կպահպանվի եւ կշարունակի մնալ գործակալության հսկողության տակ: Երկրորդը` ստուգման եւ մոնիտորինգի աշխատանքը, որի շուրջ մենք պայմանավորվեցինք, կշարունակվի նախկինի պես մեկ ամիս եւ կավարտվի 2021 թվականի հունիսի 24-ին: Ահա թե ինչի շուրջ ենք պայմանավորվել այսօր»,- հայտարարել է Գրոսին ՄԱԳԱՏԷ-ում կայացած մամուլի ասուլիսին:

Գրում է՝ News.am-ը:

Loading...