20:05   24-05-2021
Իրանը կանցկացնի Separ-e-Aseman 1400 զորավարժությունները
Թողնել մեկնաբանություն

Իրանը կանցկացնի Separ-e-Aseman 1400 զորավարժությունները (Երկնային վահան), փոխանցում է Mehr-ը:

Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ այս զորավարժությունները վերջին տարիների ամենապրակտիկ համատեղ վարժանքներն են ռազմական էլեկտրոնային պատերազմի ոլորտում:

Նրա խոսքով՝ զորավարժությունները կանցկացվեն Իսֆահան նահանգի հսկայական տարածքում, կօգտագործվեն իրանական բանակի վերջին ձեռքբերումներն ու մարտական ​​հնարավորությունները:

Նա նաեւ հայտնել է, որ զորավարժությունների տարածքում արդեն տարբեր համակարգեր են տեղակայվել, զորավարժություններում անօդաչու թռչող սարքեր եւ «խելացի հետախույզներ» կներգրավվեն, որոնք էլեկտրոնային պատերազմի միջոցով խոցելու են նախապես որոշված ​​թիրախները:

Բացի այդ, կիրականացվեն օդային որսման եւ կիբերպաշտպանական օպերացիաներ, կվերլուծվի սարքավորումների հայտնաբերման ճշգրտությունն ու արագությունը:

Loading...